Բելառուսը որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու է ներկայացրել Ստանիսլավ Զասին։ Վերջինս առավել հայտնի է որպես Բաքվի ռազմական ինստիտուտի շրջանավարտ։

Բացի Բաքվի ռազմական ինստիտուտն ավարտելուց՝ Զասը հանդիսանում է ադրբեջանական ռազմական ղեկավարության շատ մտերիմ անձնավորություն։ Զասը նաև բավականին մտերիմ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ստանիսլավ Զասը հանդիսացել է նախաձեռնող Բելառուսի կողմից Ադրբեջանին ռազմական տեխնիկա մատակարարելու գործում և հանդես է եկել որպես միջնորդ երկու երկրների կողմից։

Եթե նույնիսկ Զասը մինչև 2020 թվականը չզբաղեցնի այս պաշտոնը, ապա մեծ է հավանականությունը, որ 2020 թվականից հետո նա է ստանձնելու այդ պաշտոնը, քանի որ արդեն օրենքով Բելառուսի հերթն է լինելու։

Իսկ Ալիևն արդեն իր նպատակների մեջ ընդգծել է, որ եկող տարվանից փոփոխություններ են սպասվում Արցախի հարցի լուծման վերաբերյալ։ Դրան գումարած՝ ամեն առիթ բաց չի թողնում, որ պատերազմի և ռազմական գործողությունների մասին հիշատակի։ Իսկ ՀԱՊԿ-ում Ադրբեջանի չլինելու պարագայում Ստանիսլավ Զասը կդառնա նաև Ադրբեջանի անմիջական ներկայացուցիչն այդ կառույցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել