1. Ֆրանսիացիները ֆրանսիական համբույրը անվանում են անգլիական համբույր:
2. Սովորաբար եվրոպացիների մեծ մասի համար, մասնավորապես` ֆրանսիացիների, «OK» ժեստը համարվում է վիրավորանք և նվաստացում, այսինքն՝ մարդը ոչնչություն է` զրո: 
3. Երեք շուշանները, որոնք պատկերված են Ֆրանսիայի զինանշանին, խորհրդանշում են կարեկցանք, արդարություն և ողորմածություն: 
4. Երեք հարյուր ճանաչված մշակութային գործիչներ բողոքի նամակ են գրել ընդդեմ Էյֆելյան աշտարակի` նշելով, որ այն աղավաղում է Փարիզի տեսքը: Նամակը ստորագրողների թվում են եղել Գի դը Մոպասանը, Շառլ Գունոն, Ալեքսանդր Դյումա-որդին, ճարտարապետ Շառլ Գարնիեն: 
5. Աշխարհահռչակ «Մուլեն Ռուժ» կաբարեի բացումը նվիրված է եղել Էյֆելյան աշտարակի շինարարության ավարտին և Փարիզի 1889 թվականի ցուցահանդեսի բացմանը: 
6. Առավոտյան ժամը 08:00-20.00-ն ընկած ժամանակահատվածում ֆրանսիական ռադիոալիքներում հնչում են միայն ֆրանսիական կոմպոզիտորների ստեղծագործությունները:
7. Ֆրանսիայում պաշտոնական, պետական լեզուն ֆրանսերենն է, բայց առանց անգլերենի իմացության դուք ոչ մի կերպ չեք կարող աշխատանք գտնել, և ոչ մի ֆրանսիացի չի կարող հասկանալ, թե այդ ինչպե՞ս է, որ դուք չգիտեք անգլերեն: Նրանք դեռ կարող են հասկանալ, որ դուք չգիտեք ֆրանսերեն, բայց ինչպե՞ս կարող է պատահել, որ դուք չիմանաք անգլերեն! 
8. Ֆրանսիան հեծանիվի հայրենիքն է: 
9. Ֆրանսիան բալետի հայրենիքն է: 
10. Ֆրանսիան Եվրոպայի երկրորդ ամենամեծ երկիրն է, Ուկրաինայից հետո: 
11. Ֆրանսիական կարմիր գինուց գլխացավ չի առաջանում: 
12. Ֆրանսիացիները ատում են McDonalds-ը:
13. Ժամանակակից ֆրանսերենում «Օղի (водка)» բառը ունի 2 գրելաձև՝ wodka — լեհական և vodka — ռուսական օղիների համար: 
14. Ֆրանսիական գինիների մասին կարելի է երկար խոսել: Ընդհանրապես, շատերի կարծիքով, ֆրանսիական գինիները լինում են 2 տեսակի. գինիներ, որոնք ձեզ դուր չեն գալիս, և գինիներ, որոնք ձեզ դուր են գալիս: Նույնը կարելի է ասել օծանելիքի մասին:
15. Ֆրասիայում շատ են ծխողները, հատկապես երիտասարդության մեջ, և դա զարմանալի է, եթե հաշվի առնել, որ այնտեղ մեկ տուփ ամենաէժան ծխախոտը արժե 5-6 եվրո:
16. Ֆրանսիացիները շատ հարգալից և շփվող են: 
17. Ֆրանսիայում արգելված է ոչ մարդկային դեմքով տիկնիկների վաճառքը:
18. Ամենատարածված սպորտաձևերն են ֆուտբոլը, բասկետբոլը և ռեգբին:
19. Բնակչության կենսամակարդակը շատ բարձր է: Օրինակ՝ ֆրանսիական «չքավոր» ընտանիքը կարող է բնակվել շատ լավ նորոգված 3 սենյականոց բնակարանում՝ հեռուստացույցով, համակարգչով և այլ տեխնիկայով:

20. Կրթության մակարդակը շատ բարձր է: Նրանց դպրոցներում 10-11-րդ դասարանների ուսումնական ծրագիրը հավասարազոր է մեր բուհերի 2-րդ կուրսի ծրագրին: 
21. Եթե Ֆրանսիայում մի քանի օր օդի ջերմաստիճանը -20 աստիճանից ցածր լինի, Ֆրանսիան «կմահանա»: Այնտեղ +10С-ն էլ է համարվում ցուրտ եղանակ:
22. Երեկոյան ժամը 9-ից հետո ոչ մի խանութ չի աշխատում, նույնիսկ դեղատները չեն աշխատում: Բացառությամբ միայն արաբական խանութների:
23. Ամանորին եղևնի զարդարելու ավանդույթը եկել է Ֆրանսիայից:
24. Ֆրանսիայում արտադրվում է ավելի քան 300 տեսակ պանիր: 
25. Ֆրանսիայում օրական լույս է տեսնում ամենաքիչը 2 խոհարարական գիրք: 
26. Ամեն տարի Ֆրանսիան հյուրընկալում է ավելի քան 67 մլն տուրիստ, դա ավելին է, քան Ֆրանսիայի բնակչությունը: 
27. Ուսումնասիրությունների համաձայն՝ 2004 թվականի տվյալներով ֆրանսիացիների 44 տոկոսը աթեիստ է:
28. Ֆրանսիացի գրող Անդրե Ժիդի խոսքերով «Ֆրանսիացիները վատ տրամադրության մեջ գտնվող իտալացիներ են»:
29. Ֆրանսիական որոշ բուրժուական ընտանիքներում մինչև հիմա երեխաները ծնողներին դիմում են «Դուք»-ով:
30. Ֆրանսիական մյուս քաղաքների բնակիչները չեն սիրում փարիզաբնակներին:
31. Ֆրանսիայում գրեթե իսպառ բացակայում է կոռուպցիան: Օրինակ՝ ոստիկանին կաշառք առաջարկելիս նա ոչ միայն չի վերցնի, այլև առաջարկողին կպատժի օրենքով սահմանված կարգով:
32. Սովորական աղավնուն ֆրանսիացիները անվանում են «թռչող առնետ»:
33. Իսկական ֆրանսիական շամպայնի մեկ շշի մեջ 49 միլիոն պղպջակներ կան: 

34. Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Սեն-Միշել վայրը Ատլանտյան օվկիանոսի ջրհեղեղների և սելավների պատճառով օրվա մեջ երկու անգամ վերածվում է կղզու և երկու անգամ էլ` թերակղզու:
35. Փարիզի «Նոր կամուրջը» իրականում ամենահին կամուրջն է բոլոր քաղաքային կամուրջների մեջ: 
36. Ֆրանսիայում թեյավճարը արդեն իսկ ընդգրկված է լինում հաշվի մեջ և կազմում է ընդհանուր հաշվի 15 %-ը:
37. Փարիզյան այգիներում հնարավոր է տեսնել բազմաթիվ մեղվի փեթակներ, իսկ ֆրանսիացիների մեծ մասը մեղվաբուծությյան կուրսերի հաճախելուց հետո փեթակներ են պահում իրենց պատշգամբներում: 
38. Աշխարհահռչակ «Մուլեն Ռուժ» կաբարեի բացումը նվիրված է եղել Էյֆելյան աշտարակի շինարարության ավարտին և Փարիզի 1889 թվականի ցուցահանդեսի բացմանը: 
39. Ֆրանսիայում աճում են մի քանի տեսակի չայրվող ծառատեսակներ: 
40. Հենց Բուրգունդիայում են ավելի քան 2.5 հազար տարի առաջ սկսել օգտագործել խաղողի բերքը: 

Հ.Գ. Ռուսերենից թարգմանեց «Հետաքրքիր, իմաստալի աշխարհ» էջի ադմինը :)


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել