Ավստրո-ֆիլիպինցի հաղորդավարուհի և մոդել Կատրիոնա Մահնայոն Գրեյը հաղթել է «Միսս Տիեզերք 2018»-ում, որը տեղի է ունեցել Բանգկոկում:

Related image

24-ամյա գեղեցկուհին ծնվել է Ավստրալիայում, ավստրոֆիլիպինական ընտանիքում: Մրցությում աղջիկը ներկայացնում էր Ֆիլիպինները և զբաղեցրել է առաջին պատվավոր հորիզոնականը: Ժյուրիին դուր են եկել աղջկա՝ հարցերին տրված պատասխանները:

Գրեյը, ով Ինստագրամում ավելի քան կես միլիոն հետևորդ ունի, ասել է, որ գեղեցկությունը երեխաների մեջ է:

Related image

Գեղեցկուհու համար սա առաջին հաղթանակը չէր: 2016 թ.-ին Գրեյը ստացել է «Միսս Ֆիլիպիններ» կոչումը: Նա պատմության մեջ առաջին կինն է, ով միաժամանակ երկու կոչում ունի՝ «Միսս Ֆիլիպիններ» և «Միսս Տիեզերք»:

Մինչ Բանգկոկ գնալն աղջիկը մի տեսահոլովակ է նկարել, որն անապահով երեխաների մասին է:

«We’re In This Together»-ը Ֆիլիպինների iTunes-ում առաջին հորիզոնականում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել