Hraparak.am-ը գրում է.

Ամանորի նախաշեմին բանանի գինը էականորեն՝ շուրջ 20 տոկոսով աճել է։ Ինչպես պնդեց բանան ներմուծող ընկերություններից մեկը,ով ցանկացավ անհայտ մնալ, բանանի մանրածախ առևտրի շուրջ 80 տոկոսն ընկնում է   «Սիթի»-ներին, և ինչպես հայտնեց բանանի ներկրմամբ զբաղվող մի գործարար, որը ցանկացավ անհայտ մնալ, վերջին շրջանում Սամվել Ալեքսանյանը ստացել է բանան ներկրելու իրավունք, ԱՁ կամ ընկերություն է բացել և դարձել իր ցանցի հիմնական մատակարարը։

Այս ամենի արդյունքում, ըստ աղբյուրի, տուժել են բանանի մյուս ներմուծողները, քանի որ նախկինում ներկրելով բանանը՝ հանձնում էին նույն «Սիթի»-ներին, հիմա չեն կարող, քանի որ Ալեքսանյանի ընկերությունն էլ իր հիմնական մատակարարն է։ Բանանը համարվում է շուտ փչացող ապրանք, չի կարող երկար ժամանակով պահեստավորվել, ուստի՝ նույն այս գործարարները ստիպված են ինքնարժեքից ցածր գնով բանանը հանձնել նույն Ալեքսանյանին։

Այսօր, տեղեկացրեց ներկրողը, իրենք Սամվել Ալեքսանյանին հանձնել են բանան մեկ կիլոգրամը՝ 300 դրամով։ Համեմատության համար նշենք, որ այսօր « Սիթի» ցանցերոմ բանանը վաճառվում է մինչև 550 -ի սահմաններում։ Մի քանի օր առաջ՝ հատուկ ակցիայի շրջանակներում միայն բանանը վաճառում էին 390 դրամով։ Արդյունքում, ասաց գործարարը, այս խմբաքանակն իրացնելուց հետո այլևս բանան չեն ներկրի, քանի որ Ալեքսանյանը ոչ թե որպես բանանի ներկրող, սակայն բանանի մեծածախ վաճառող գերիշխող դիրք է ձեռք բերել։

Ի դեպ, մոտ 1 ամիս առաջ ամռան ամիսներին 400-420 դրամով վաճառվող բանանը վաճառվում էր էլ ավելի թանկ՝ մինչև 850 դրամով: Հայաստանի խոշոր ներկրողներից մեկ այլ գործարար էլ, որը նույնպես ցանկացավ, որ իր անունը չնշվի, պնդեց հակառակը։ Մասնավորապես, որ Սամվել Ալեքսանյանը նոր չէ, որ սկսել է բանան ներկրել, միշտ էլ ժամանակ առ ժամանակ ներկրել է։ «Շուկայում օրումեջ էլ ըտենց բաներ լինում են, էդ ո՞վ ա զանգում լացում, մեզնից էլ ՝ էս 3-4 շաբաթ է՝ չի վերցնում, բա շուկա է, մարդը ավելի էժան ճարել է ( Ալեքսանյանը)․․ գնացել է, բերում է » ,-ասաց մյուս ներկրողը։ Վերջինիս խոսքով՝ Սամվել Ալեքսանյանն իր էժան բանանը բերում է Վրաստանից, որտեղ բանանի դեմպինգ է ու ինչի արդյունքում վրացական ընկերություններն աշխատում են «մինուսով»։ 2 ամիս առաջ էլ ռուսական շուկայում էր դեմպինգ, Վրաստանում էլ ռուսական շուկայից էին բերում։ Բայց, մյուս ներմուծողն ասում է՝ նորմալ է՝ որտեղ էժան է, այնտեղից էլ պետք է բերեն։ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի գնահատմամբ, ինչևէ, ամռան համեմատ կա բանանի գնաճի մոտ 20 տոկոս։

«Տարվա այս սեզոնին չափելը մեծ դժվարություն է, որովհետև շուկան պետք է դիտարկենք 2 հարթության մեջ։ Առաջին հարթությունը ներմուծողն է, որը տալիս է իրացնողի, երկրորդ հարթությունը իրացնողն է, որը իրացնում է սպառողներին։ Այս պահին ավելի մեծ փոփոխություններ տեղի են ունենում այս երկրորդ՝ օղակում՝ իրացնող որն ինքն իրենով թանկացրել է գինը և մատակարարման գները տատանվում են 15-20 տոկոսի չափով։ Այսինքն՝ առ ժամանակ բանանի մեկ՝ 20 կգ-անոց արկղի բաց թողնման գինը կազմում էր 7500-8900 դրամ, դա այն գինն էր, որով ներմուծողը հանձնում էր իրացնողին և 1 կիլոյի գինը տատանվում էր 420-450 դրամի սահմաններում, այս պահին այդ գինը 500 դրամ 1 կգ-ի համար, և արկղի համար՝ 9500 դրամ։ Էս իմաստով, տատանումը կարող է ավելի քիչ լինել, քան շուկայում արտացոլվող պատկերն է »,- ասում է Բաբկեն Պիպոյանը։

Ինչ վերաբերում է բանանի համաշխարհային գներին, մասնավորապես, որ Էկվադորում է թանկացել, ապա Պիպոյանն ասում է , որ այնտեղի գներին ծանոթ չէ, բայց համեմատության համար նշեց, որ Վրաստանում ու Ռուսաստանում Հայաստանի չափ՝ 20 տոկոսանոց թանկացում չկա, այնտեղ մոտ 10 տոկոս է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել