Ժողովուրդ, լավ, սենց արդեն չի կարելի, իրոք, արդեն նույնիսկ ծիծաղելի էլ չէ։ «Ռոքը սատանայական երաժշտություն է»։ Ինչքան կարելի ա էս հիմար, ապուշ նախադասությունը եթեր թողնել։ Հա լավ, հասկացանք, անգրագետ մեկը տենց բան է ասում, կյանքից ու երաժշտությունից անտեղյակ լինելով, բայց չէ որ լրագրողը էդ ուժը ու հնարավորությունը ունի, գիտելիքն էլ պետք է որ ունենա, որպեսզի իր մեկնաբանությունն անի այդ հիմար կարծրատիպի վերաբերյալ։ Ախր դա նույնն է, ինչ անընդհատ եթեր թողնել մի խումբ մարդկանց, որոնք անկեղծ հավատում են, թե 2+2 հավասեր է 3.14-ի, ու չասել, որ նրանք սխալ են։ Է բա որ չասեք, վաղը էսօրվա տաս հոգու տեղը արդեն 314 հոգի կհավատա դրան։ Մի՞ թե ընդհանրապես պատասխանատվություն չեք զգում։ Լավ, պատասխանատվություն չէ՝ գոնե հպարտություն, որ նման հզոր գործիքի տեր եք, որ կարող եք հասարակությունը փոխել դեպի լավը։ Նենց տպավորություն է, կարծես միայն հանուն աշխատավարձի եք աշխատում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: