Զամբիայի իշխանությունները հետևել և վնասազերծել են կոկորդիլոս մարդասպանին, որն ահաբեկում էր տարածաշրջանը: Այս մասին հաղորդում է Mwebantu տեղեկատվական պորտալը:

Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսում գտնվող Լուապուլա նահանգում: Տեղի բնակիչները, 18-ամյա աղջկան սպանելուց հետո, դիմել էին Վայրի բնության և ազգային պարկերի դեպարտամենտի ներկայացուցիչներին՝ սողունին բռնելու խնդրանքով:

Պրեցիուս Կաունդան կոկորդիլոսի զոհ է դարձել դեկտեմբերի 7-ին, երբ առանց ծնողների թույլտվության, ընկերների հետ գնացել էր լճում լողալու, որտեղ էլ նրա վրա հարձակվել է գիշատիչը, հաղորդում է Zambia National Broadcasting Corporation պորտալը:

Սպանված կոկորդիլոսի ստամոքսում հայտնաբերվել է աղջկա ձախ ոտքը: Կենդանու ստամոքսում է եղել նաև մի ուրիշ մարդու՝ հավանաբար ձկնորսի մարմնի մասերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել