168.am-ը գրում է.

Ֆրանսիայի իշխանություններն ուշադրության կառնեն քաղաքացիական նախաձեռնության հանրաքվեների անցկացման մասին՝ «դեղին բաճկոնավորների» շարժման պահանջը, որոնց ընթացքում կքննարկվեն պետական կարեւորության հարցեր: Այս մասին պատմել է երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպն Echos թերթում հրապարակված հարցազրույցում:

«Պատճառներ չեմ տեսնում, թե մենք ինչու պետք է հանդես գանք այդ նախաձեռնության դեմ: Հանրաքվեն կարող է լավ միջոց լինել ժողովրդավարության բնագավառում»,- ընդգծել է նա: Վարչապետը հայտարարել է, որ նման «քննարկումներ» կկազմակերպվեն ամբողջ Ֆրանսիայում: Նրա խոսքով՝ Ֆրանսիայի կառավարությունը բավարար չափով չի լսել իր քաղաքացիներին: Այժմ նա համոզված է, որ ֆրանսիացիները երկրի կերպափոխում եւ նրա վերականգնում են ցանկանում իրենց մասնակցությամբ:

«Դեղին բաճկոնավորներն» առաջ են տանում R.I.C. քաղաքացիական նախաձեռնության հանրաքվեի մասին իրենց ծրագիրը: Այդ միջոցի օգնությամբ, որը նման է Շվեյցարիայի հանրաքվեներին, ֆրանսիացիաները կկարողանան ուղղակիորեն քվեարկել օրենքների ուղղումների եւ պետական կարեւորության հարցերի շուրջ: Ներկայում հարցերը հանրաքվեի ներկայացնելու համար պահանջվում է Ազգային ժողովի բոլոր պատգամավորների հինգերորդ մասի եւ ընտրողների 10 տոկոսի հավանությունը, սակայն Ֆրանսիայում նման նախադեպ տակավին չի եղել: Բողոքավորներն առաջարկում են համապատասխան շեմն իջեցնել մինչեւ 700 հազար ստորագրություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել