Բաղադրամասեր

  • Բրնձի քացախ - 3-4 ճաշի գդալ
  • Շաքար - 1 ճաշի գդալ
  • Աղ - ըստ ճաշակի
  • 1 տուփ չորացրած ջրիմուռների հավաքածու
  • «Նորի» թույլ աղ դրած կամ մարինացված սաղմոն
  • 100-150 գրամ ավոկադո
  • 1 հատ թարմ վարունգ
  • 2 հատ կանաչ սոխ
  • 2 ճյուղ վասաբի (պարտադիր չէ)
  • 25 գրամ սերուցքային պանիր
  • 50-100 գրամ կարմիր կամ սեւ ձկնկիթ
  • 50 գրամ մարինացված մանրածովախեցգետին (криветки) (պարտադիր չէ)
  • 100 գրամ մարինացված կոճապղպեղ (имбирь) (պարտադիր չէ)
  • 1 բանկա սոյայի սոուս
  • Ծղոտե փոքր սփռոց

Պատրաստման եղանակը

  • Բրինձը խաշել մեծ քանակությամբ ջրով եւ շատ քիչ աղով: Ջրքամել, թողնել՝ մի քիչ սառչի: Երբ հասնի մոտ 40-42 աստիճանի, ավելացնել շաքարավազն ու բրնձի քացախը, լավ խառնել:
  • Ծղոտե անձեռոցիկի վրա դնել «Նորիի» մի թերթիկ: Վրան լցնել բրնձից մի քանի գդալ, եւ ոչ շատ հաստ շերտով տարածել չորացրած ջրիմուռի վրա:
  • Եզրից մի մատ թողնել ազատ: Բրնձի վրա բարակ գծով քսել վասաբի: Վասաբիի վրա մի քիչ ավելի հաստ գծով քսեք սերուցքային պանիր:
  • Սկսեք շարել լցոնը՝ երկար, բարակ կտրատած ավոկադոն, վարունգը, կանաչ սոխը, ձկնամթերքները: Ծղոտի օգնությամբ զգուշությամբ, բայց շատ ամուր սկսեք փաթաթել ռոլլերը:
  • Հենց այդպես փաթաթած էլ թողեք՝ մի որոշ ժամանակ մնա, որպեսզի ամրանա: Կտրատեք շատ սուր դանակով: Մատուցեք մարինացված կոճապղպեղի, վասաբիի եւ սոյայի սոուսի հետ:
  • Ի դեպ, կարող եք վասաբին եւ սոյայի սոուսը խառնել իրար 1:10 հարաբերությամբ, առանձին փոքրիկ ամանում, եւ սուշին թաթախելով այդ խառնուրդի մեջ ուտել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել