Բելառուսական և ադրբեջանական ԶԼՄ-ները շարունակում են անդրադառնալ Բելառուսի բռնապետ Ալեքսանդր-Բատկա Լուկաշենկոյի՝ մի քանի օր առաջ Մինսկում ռուսաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման մանրամասներին։

Մի քանի ժամ առաջ մեզ հրամցվեց մի տեսանյութ, որտեղ իր անդաստիարակությամբ և փողոցային բառապաշարով հայտնի Բատկան մեկնաբանում է իր և Փաշինյանի խոսակցությունը՝ կապված Բելառուսի կողմից Ադրբեջանին մեծ քանակությամբ զենք վաճառելու հետ։

«Ես Պուտինի ներկայությամբ նրան ասացի՝ Նիկոլ, արի վերջակետ դնենք։ Ո՞վ է առաջին տեղը զբաղեցնում Ադրբեջանին զենք վաճառելու առումով։ Ո՞վ։ Պատասխանը՝ Ռուսաստանը։ Իսկ ինչո՞ւ ես լեզուդ մի տեղ մտցրել։ Ասա նրան, քննադատիր Վլադիմիր Վլադիմիրիչին։ Վախենո՞ւմ ես»,- հայտարարել է Ալիևի լափամանից սնվող Բելառուսի բռնապետը։ 

Սա արդեն վերջն է։ Այս նավթալինոտ տականքն անցնում է բոլոր սահմանները։ Նա շատ լավ հասկանում է, որ Փաշինյանը հասարակ մարդ չէ, այլ Հայաստանի վարչապետն է, և վիրավորելով վերջինիս՝ վիրավորում է Հայաստանին։

Բատկան շատ լավ է հասկանում՝ ինչ է անում, ինչու ու ինչի դիմաց։ Պատվիրատուները մի քանիսն են։ Բոլորին միավորում է մեկ բան՝ բռնապետ են...

ՀԳ. ՀՀ ԱԳՆ-ն բավական կոշտ պատասխան պետք է տա այս անդաստիարակ փողոցայինին, ով հայտնի է իր՝ քաղաքական մարմնավաճառի հոգեբանությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել