50-ական թվականներին բրիտանական մտավորականները, կանայք, ուսանողներն ու աշխատավորներն իրենց դաջվածքներն անում էին Բրիսթոլ սրահում, որը բացել էր անգլիացի նկարիչ Լե Սկյուզը։ Նա այս մասնագիտությունը սովորել էր քաղաքի միակ մասնագետից, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին իր մասնագիտությունը կատարելագործել էր զինակիցների վրա։

Լե Սկյուզը սրահը վերածել էր Դաջվածքների բրիտանական ակումբի, որի անդամներ կարող էին դառնալ բոլոր ցանկացողները՝ կանայք, ծովագնացներ, ավազակներ և այլն։ Մասնակիցների՝ աչքի ընկնող գիծը չղջիկի դաջվածքն էր, որը վկայում էր նրանց՝ ակումբի անդամ լինելու մասին։

1955 թվականին նկարիչը ստացավ «Մեծ Բրիտանիայի դաջվածքի լավագույն վարպետ» կոչումը, որից հետո էլ նա համաշխարհային ճանաչում ձեռք բերեց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել