Այդ մութ անկյունը ոչ ավել, ոչ պակաս, կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն է, ով անխնա մսխում է իր ազնիվ կուսակիցների քրտնաջան ջանքերով ձեռք բերված հանրային վստակությունը...
Ասա, այ հայտնի բանավեճի տուժող կողմ, հասկացանք, որ բանավեճը տանուլ տվեցիր, և հենց այն անձից, ում քաղաքական գործոնը վիճարկում ես...
Բայց միթե՞ այդչափ խոցված ես, որ չես կարողանում պատվով կրել քո իսկ ձեռամբ քեզ համար ապահոված խայտառակությունը...
Ի վերջո, հայտնվել ես Ազգային ժողով, ինչում մեծ դեր է ունեցել շատ-շատերի մոտ առկա շփոթը, թե դու Փաշինյանի իրական զինակիցն ես...
Բարի եղիր վայելել քո անհիմն ձեռքբերումը…
Ինչու՞ ես վրդովված, ինչն՞ ես ձախողել, որտեղ՞ ես տանուլ տվել...
Քո թիմով ապացուցիր, որ դու իրական ընդդիմադիր ես...
Գիտես, որ դա անհնար է, քանզի ժողովուրդը լավ գիտի ամեն ինչ...
Դու անգամ չկարողացար պատասխանել այն հարցին, թե ինչ ես արել քո պատգամավորական գործունեության արդյունքում...
Կոչ եմ անում լծվել այն գործին, ինչի համար հայտնվել ես Խորհրդարանում...
Այլապես հիմնովին կասկածի տակ ես դնում «կլասիկ» քաղաքական գործչի իրական իմաստն ու առաքելությունը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=374811303086363&id=100016724891018
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել