Սերգեյ Լավրովի այսօրվա հայտարարությունը, ՌԴ-ի կողմից «Իմ քայլին» ու վարչապետին չշնորհավորելը ցույց տվեցին շատ հետաքրքիր մի բան, որը նկատել էի Թավշյա հեղափոխությունից հետո ռուսական հեռուստաընկերություններից մեկի թոք շուի ժամանակ: Հնչած միտքը հետևյալն էր, որ դեռ պետք է հասկանալ՝ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի մոտ կմնա՞, թե՞ կանցնի ավելի նախընտրելի մեկին: Անցած ամիսները ցույց տվեցին, որ Փաշինյանի հեղինակությունը և աջակցությունը ցանկալի չափով չեն իջնում, իշխանությունը կձևավորի միայնակ, առանց Կրեմլի համար նախընտրելի էպիգոնների ու առանց պառլամենտում Կրեմլի համար նախընտրելի ընդդիմախոսների: Ահա թե ինչու չէին շտապում Փաշինյանին ճանաչել որպես բանակցորդի, ահա թե ինչու տխրեցին խորհրդարանական ընտրությունների արդյունքներից:
Նրանք նույնպես մտահոգված են...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/904245809780919
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել