Միջազգային տիեզերական կայանի (ՄՏԿ) անձնակազմը Նոր տարվա համար պատվիրել է մանդարին, սև ձկնկիթ և խնձորի հյութ։ Այս մասին տեղեկացնում է TASS-ը՝ հղում կատարելով Կենսաբժշկական հետազոտությունների ինստիտուտի ՄՏԿ սննդի բաժնի պետ Ալեքսանդր Ագուրեևան։

«Հատուկ Նոր տարվա համար տիեզերագնացները պատվիրել են թառափի ձկնկիթ։ Տոնական սեղանի մյուս մասը սովորական պարենային մթերքներ են, օրինակ՝ մայոնեզով տավարի միս, կարբոնատ»,- ասել է նա։

ՄՏԿ-ում գազավորված և ալկոհոլային ըմպելիքների օգտագործումն արգելված է։ Այդ իսկ պատճառով այնտեղ կխմեն խնձորի կամ նարնջի հյութ, ինչպես նաև ջուր։ Ընդհանուր առմամբ ՄՏԿ-58/59 անձնակազմի անդամները առողջ սնունդ են օգտագործում։

Նրանք նաև պատվիրել են ընկույզով կաթնաշոռ, տարբեր տեսակի խյուսեր և սուրճ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել