Synopsys ընկերության փորձագետները հայտարարել են, որ մոտ ապագայում ցանցահենները կգողանան սեքս տիկնիկների սեփականատերերի տվյալերը, գրում է The Sun-ը:

«Հանցագործները սեքս տիկնիկներին կկառավարեն այնպես, ինչպես մեծերի համար նախատեսված խաղալիքները»,-ասել է Synopsys-ի ավագ տեխնիկական խորհրդատու Թիմ Մաքեյը:

Մասնագետը ենթադրում է, որ սեքս տիկնիկ կոտրելը կարող է ավելի տխուր հետևանքներ ունենալ, քան համակարգիչ կամ սմարթֆոն կոտրելը: Ապագայի ռոբոտներին, ամենայն հավանականությամբ, տեսախցիկներ և բարձրախոսներ կտեղադրվեն, այդ պատճառով հանցագործները տեղյակ կլինեն զոհի բոլոր ցանկություններից՝ նրա ինտիմ տեսագրությունը ստանալով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել