Hraparak.am-ը գրում է.

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտարարել է, որ միշտ համամիտ է ամուսնու ընտրած գծի հետ եւ խորհուրդներ տալիս է նրան, սակայն վերջնական որոշում կայացնում է Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ «Ես կուզենայի, որպեսզի ավելի շատ ժամանակ ունենայի նորություններ դիտելու համար, սակայն ես զբաղված եմ իմ պարտականությունների կատարմամբ։ Ես հստակ գիտեմ, թե ինչ է կատարվում։ Ես հետեւում եմ։ Խորհուրդներ տալիս եմ ամուսնուս եւ իմ տեսակետն ասում եմ։ Երբեմն լսում է, երբեմն՝ ոչ։ Երբեմն համաձայն չեմ լինում նրա ընտրած գծի հետ, երբեմն համաձայն լինում եմ, սակայն վերջնական որոշում կայացնում է ինքը։ Նա գիտի հետեւանքների մասին։ Նա մարտիկ է, պայքարող տեսակ։ Նա պայքարում է հանուն ամերիկացի ժողովրդի եւ Ամերիկայի ամեն օր»,- ասել է Մելանյա Թրամփը։ Նա նաեւ հավելել է, որ տեղյակ է, թե ինչպես է ամուսինը կարողանում մարդկանց հետ լեզու գտնել։ Մելանյա Թրամփը նաեւ անդրադարձել է այն հարցին, թե ինչն է իր համար եղել ամենից բարդը այս ընթացքում։ Նա անկեղծացել է, որ ամենից բարդ իրավիճակն այն է, երբ ցանկանում են օպորտունիստներն օգտագործել իր կամ իր ընտանիքի անունը սեփական քաղաքական նպատակների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել