Բիսկվիթային տորթ, որը կուրախացնի ինչպես ձեր հարազատներին, այնպես էլ հյուրերին։

Բաղադրիչներ.

Բիսկվիթ

• 4 ձու,

• 120 գ շաքար,

• 120 գ ալյուր,

• 1 թ/գ փխրեցուցիչ,

• ¼ թ/գ վանիլին,

• Մեկ պտղունց աղ,

• Կակաո՝ զարդարելու համար։

Կրեմ

• 250 մլ 33% սերուցք,

• 200 գ 9-15% յուղայնության կաթնաշոռ,

• 100-120 գ շաքար,

• ¼ թ/գ վանիլին։

Պատրաստման եղանակը

1. Խորը թասի մեջ հարել 4 ձուն՝ աստիճանաբար ավելացնելով 120 գրամ շաքար։

2. Առանձին տարրայի մեջ մաղեք 120 գրամ ալյուրը, խառնեք 1թ/գ փխրեցուցիչի, մեկ պտղունց աղի, 1/4 գդալ վանիլինի հետ։ Լավ խառնեք։

3. Քիչ-քիչ ալյուրային զանգվածը լցրեք ձվային խառնուրդի վրա, շատ դանդաղ արեք դա։ Լավ խառնեք մինչև համասեռ զանգված դառնալը։

4. Վերցրեք ձևամանը, մեջը փռեք պերգամենտի թուղթը, մի քիչ կարագ քսեք։ Վրան լցրեք պատրաստի խմորը և հավասարեցրեք։

5. 10 րոպեով դրեք 200 աստիճան տաքացրած ջեռոցը։

6. Այժմ պետք է պատրաստել կրեմը։ 200 գրամ կաթնաշոռը, 100-120 գրամ շաքարավազը, ¼ թ/գ վանիլինը խառնում ենք իրար։

7. Այժմ բլենդերի օգնությամբ այն միասեռ զանգվածի ենք վերածում։

8. 250 մլ սերուցքը՝ 33% յուղայնության, սառեցնում ենք, հարում ենք մինչև պնդանալը, խառնում ենք կաթնաշոռի զանգվածի հետ։

9. Պատրաստի շերտը հանում ենք ջեռոցից, թողնում ենք սառչի և երկու մասի ենք բաժանում։

10. Ներքևի շերտը դնում ենք գեղեցիկ ամանի մեջ, քսում ենք վրան պատրաստի կրեմի 2/3 մասը։ Վրայից դնում ենք երկրորդ շերտը և մնացած կրեմը քսում ենք վրան և կողքերը։

11. Փոքրիկ մաղով տորթի վրա կակաո ենք ցանում։ Տորթը երկու ժամով դնում ենք սառնարանը։

Բարի ախորժակ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել