Black Star-ի արտիստ Եգոր Կրիդը րոպեներ առաջ ժամանեց Երևան: Նրան օդանավակայանում դիմավորելու էին գնացել մի շարք լրատվամիջոցներ, որոնց կազմում էր նաև BlogNews.am-ը, ինչպես նաև արտիստի երկրպագուները: Սակայն Եգոր Կրիդը չցանկացավ լուսանկարվել և ոչ էլ պատասխանեց լրագրողների հարցերին, արագ նստեց իրեն սպասող շքեղ ավտոմեքենան և ուղևորվեց հյուրանոց:

Նշենք, որ արտիստին դիմավորող մեքենայի հետևի ապակու վրա փակցված էր Black Star-ի նշանը: Երգիչը Երևան էր ժամանել փոքրիկ կազմով:

Հիշեցնենք, որ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանելու է Եգոր Կրիդի երևանյան առաջին մենահամերգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել