Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Էլչին Ղուլիևը հայտնել է, որ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ հայ-ադրբեջանական սահմանի ադրբեջանական հատվածի Ղազախ-Ասթաֆա հատվածի պահպանությունն այսուհետ իրականացնելու է պետական սահմանապահ ծառայությունը (սահմանակից Տավուշի մարզին)։
Ըստ երևույթին, սահմանապահ զորքերին է փոխանցվում պաշտպանության նախարարության 3-րդ կորպուսի մարտական զորամասերի մի մասը։
Չափազանց հետաքրքիր զարգացում է, եթե դիտարկենք նաև ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ տարբեր հայտարարությունների ֆոնին։
ՀԳ. Սա նաև նշանակում է, որ զինված ուժերի անձնակազմի մի մասը կարող է տեղակայվել այլ ուղղությամբ, ինչը մեզ համար ցանկալի չէ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/2344961915575464
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել