ԳԱԼԱ-ն գրում է.
«Այսօր առավոտից տեղեկություններ են հրապարակվում, որ անցած գիշեր ձերբակալվել են Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն ու իր որդին, և որ ոստիկանությունը Սյունիքի մարզպետի տնից առգրավել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք:
Այս տեղեկությունը, սակայն, պաշտոնապես առայժմ չեն հաստատում և նաև չեն հերքում: ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը ԳԱԼԱ-ին փոխանցեց, որ այդ գործով զբաղվում է ՊՆ քննչական ծառայությունը: Իսկ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ասաց, որ գործը ռազմական ոստիկանությանն է հանձնարարված: ԳԱԼԱ-ի հեռախոսազանգերին ռազմական ոստիկանությունից, ռազմական ոստիկանության քննչական ծառայությունից և զինվորական դատախազությունից խուսափողական պատասխաններ տվեցին՝ ասելով, որ իրենք տեղյակ չեն` հորդորելով զանգահարել ոստիկանական այլ կառույցների:
Սյունիքի մարզպետի աշխատասենյակից ԳԱԼԱ-ի հեռախոսազանգերին պատասխանել է Սյունիքի մարզպետի քարտուղարուհին, ով ասել է, որ ինքը միայն տեղյակ է, որ Սուրեն Խաչատրյանն այսօր աշխատանքի չի ներկայացել և չգիտի՝ ինչ պատճառով կամ երբ կներկայանա: Մարզպետարանի աշխատակիցները ևս ոչնչից տեղյակ չէին:
Սուրեն Խաչատրյանի անձնական հեռախոսահամարներին ևս հնարավոր չէ զանգահարել, քանի որ դրանք անհասանելի են»:
Հետևաբար, սա նշանակում է, որ Լիցկան կա՛մ փախել է երկրից, կա՛մ Լիցկային էլ են ձերբակալել, կա՛մ էլ ուղղակի ասել են, որ անցնի ընդհատակ ու ծպտունը դուրս չգա, մինչև տեսնեն, թե ինչ են անում էս հարցը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karnurij/posts/262222047249504?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել