Panorama.am-ը գրում է.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 10-ի կեսօրին գումարած  արտահերթ նիստում հաստատել էր խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։ Ըստ այդ արդյունքների՝ Ազգային ժողով անցել են երեք ուժեր՝ «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները։

Տեղեկանալու՝ արդյոք քաղաքական վերոնշյալ ուժերի ցուցակներում հստակությո՞ւն կա՝ ովքեր են գնալու խորհրդարան, իսկ ովքեր՝ ինքնաբացարկ հայտնելու, Panorama.am-ի թղթակիցը խոսեց վերջիններիս ներկայացուցիչների հետ։

«Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ տեղեկություններ չունի՝ դաշինքում նման հարց քննարկվել է, թե ոչ։ Նա միայն նշեց, որ ինքն անձնապես մտադիր է վերցնել իր մանդատը և օրինաստեղծ աշխատանքով զբաղվել։

«Եթե այդքան տանջվել-ընտրվել եմ, իհարկե կգնամ ԱԺ»,- ասաց նա։

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել