ԱՊՀ տարածքի որևէ ղեկավար դեռևս ձերբակալված չի եղել։ Կիրգիզիայի նախկին նախագահը Բելառուսում ապաստան է ստացել, Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչը՝ Ռուսաստանում, Սահակաշվիլին արևմուտքում է, ըստ էության, ապաստան է ստացել՝ չնայած նրան, որ քրեական գործ է բացված իր հանդեպ։ Ժամանակին սպանվել է Վրաստանի նախկին նախագահ Գամսախուրդիան, սակայն չի ձերբակալվել։

Կարելի է ասել, որ գոյություն ունի նախագահների համերաշխություն։ Ժամանակին Եվրոպայում մի սկզբունք կար՝ թագավորներին չեն սպանում․ դա էլ թագավորների համերաշխություն սկզբունքն էր։ Մի քանի նման դեպքերը համարվում են արտառոց։ Դա ինքնապաշտպանության բնազդը կամ սկզբունքն է․ եթե քո կարգավիճակի որևէ անձի նման կերպ պատժում են, ապա վաղը քեզ հետ կարող է նման դեպք կատարվել։

Անգամ Նապոլեոնին առաջին անգամ պատվավոր աքսոր են ուղարկել՝ լավ պայմաններով, երկրորդ անգամ՝ ավելի համեստ պայմաններում՝ հաշի առնելով նրա փախուստը։

Խորհրդարանի ընտրությունների կապակցությամբ ԱՊՀ կամ ԵԱՏՄ կամ, եթե ուզում եք, ՀԱՊԿ-ի երկրները Հայաստանին չեն շնորհավորել։ Ամենայն հավանականությամբ, դա կապված է Քոչարյանի ձերբակալության հետ։ Այդ երկրների ղեկավարների համար դա արդեն ոչ թե միջպետական հարաբերությունների խնդիր է, այլ արդեն անձնական խնդիր։

Փաստորեն, Հայաստանը թշնամական միջավայրում է հայտնվում արդեն այդ երկրների ղեկավարների անձնական շարժառիթներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել