Երկրորդ աշխարհամարտից 75 տարի անց Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում հայտնաբերվել է Ստալինգրադի ճակատամարտում զոհված գերմանացի զինվորների զանգվածային գերեզմանոց, գրում է Daily Mail-ը: 
Գերեզմանոցը պատահաբար հայտնաբերել են ջրամատակարարման նոր խողովակ տեղադրող բանվորները: Մասնագետներն ընդհանուր առմամբ գերմանացի զինվորների 1837 դի են հայտնաբերել: Դիակների մոտ հայտնաբերվել են նաև ձիերի մնացորդներ:  

Մասնագետներն աշխատանքներ են տանում դիակների ճանաչման ուղղությամբ: Նրանք հուսով են, որ կկարողանան գտնել զոհվածների հարազատներին, որոնք այդպես էլ չեն իմացել, թե ինչ ճակատագրի է արժանացել իրենց այս կամ այն հարազատը:

Նախատեսված է զոհերի համար թաղման արարողություն կազմակերպել: Ֆաշիստական Գերմանիայի և Խորհրդային միության զորքերի միջև տեղի ունեցած Ստալինգրադի ճակատամարտը պատմության մեջ ամենաարյունահեղն է. այդ ճակատամարտում զոհվել, վիրավորվել և գերեվարվել է մոտ 2 մլն մարդ:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել