Galatv.am-ը գրում է.

Համացանցում ֆեյսբուքյան օգտատերերը քննարկում են Արցախում կադրային փոփոխությունների մասին:

 Ըստ որոշ աղբյուրների աշխատանքից ազատվել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը։ Մինչեւ անգամ հրապարակվում է, որ նրա փոխարեն կնշանակվի Կարեն Աբրահամյանը՝ բանակի գլխավոր շտաբի պետը։

Բացի այդ ըստ տեղեկությունների  իրենց պաշտոններին հրաժեշտ կտան նաև ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանը։ Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր եզրակացրել են նաեւ, որ սրանք անուններ են, ովքեր արձագանքել էին Սասուն Միքայելյանի հայտարարություններին և արժանացել Փաշինյանի զայրույթին։

Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում, սակայն, չհաստատեց այս տեղեկությունները.

«Նման տեղեկությունները մենք ենք չէ՞ տալիս, եթե չենք տալիս, ուրեմն չկան»,-ասաց պարոն Բաբայանը: Ապա ասաց, որ ամեն ինչ նորմալ է, խուճապի մատնվելու եւ անհանգստանալու անհրաժեշտություն չկա:

«Եթե նման բան լինի, մենք կտարածենք պաշտոնապես»,-եւս մեկ անգամ շեշտեց  Դավիթ Բաբայանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել