168.am-ը գրում է.

Հայաստանի կառավարությունը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստանախագծի 2019 թվականի չորս եթերաշրջանների համար նոր արտոնագիր ձեռք բերելու նպատակով կհատկացնի անհրաժեշտը միջոցներ: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի դեկտեմբերի 13-ի նիստի օրակարգում:

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հայաստանյան հեռուստանախագիծն իրականացվում է ռուսաստանյան «Իգրա Թի Վի» հեռուստաընկերության կողմից տրամադրված արտոնագրի հիման վրա:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտոնագրի ժամկետն ավարտվել է, ՀՀ կրթության և գիտության նախարարությունն առաջարկում է նոր՝ 2019 թվականի չորս եթերաշրջանների համար նոր արտոնագիր ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ 17 մլն դրամը տրամադրել 2018 թվականի ՀՀ պետական բյուջեի Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» ծրագրով նախատեսված միջոցների խնայողություններից` պայմանավորված ծրագրով նախատեսված միջոցների տնտեսումից, որն առաջացել է ընդունելությունը սահմանվածից պակաս կատարելու հետևանքով սովորողների միջին տարեկան թվաքանակի նվազմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել