Armenpress.am-ը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեկտեմբերի 11-ի վարչության նիստում քննարկել է ԱԺ նախագահի և փոխնախագահների հնարավոր թեկնածուների հարցը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

«Այո, ճիշտ է, քննարկվել է ԱԺ նախագահի և փոխնախագահների թեկնածուների հարցը»,-ասաց Սիմոնյանը:

Նա չցանկացավ անուններ նշել և այլ մանրամասներ ներկայացնել: 
ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում խորհրդարան է անցել երեք քաղաքական ուժ: «Իմ քայլը» դաշինքը ստացել է 70,44 տոկոս ձայն,  ԲՀԿ-ն՝ 8,27, ԼՀԿ-ն՝ 6,37 տոկոս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել