Tert.am-ը գրում է.

Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդել են Մանվել Գրիգորյանին 20 միլիոն դրամ գրավով ազատ արձակել: Այս մասին Tert.am-ին հայտնեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

«Դատարանը միջնորդության մասին որոշումը կկայացնի վաղը՝ ժամը 14:00-ին»,- ասաց նա՝ հավելելով, որ միջնորդությունը քննում է դատավոր Մարինե Մելքոնյանը: Արսեն Մկրտչյանը, խոսելով Մանվել Գրիգորյանի ինքնազգացողության մասին, նշեց՝ քանի որ վերջինս վաղուց մեքենա չէր նստել, չէր տեղաշարժվել, ինքնազգացողությունը վատացել է, տեղում հրավիրվել է շտապ օգնություն:

Հիշեցնենք, որ  ընդհանուր իրավասության դատարանում փակ նիստով Մանվել Գրիգորյանի գործը քննելիս վերջինիս ինքնազգացողությունը կտրուկ վատացել է:

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել