Ուրախ եմ, որ նոր խորհրդարանում լինելու են նաեւ լրագրողներ ու խմբագիրներ: Պատեհ առիթ է, եւ ուզում եմ նաեւ իմ տեսակետն արտահայտել այս հարցի վերաբերյալ:
Լրագրողներ կան, ովքեր բազմակողմանի զարգացած են, կիրթ, ունեն աշխարհայացք, ինքնուրույն են, ունեն քննադատական մտածողություն, լավ տրամաբանություն, ծանոթ են քաղաքականությանը թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի ձեւով, լավ տիրապետում են վարչական շրջանի, մարզի, երկրի խնդիրներին, ծանոթ են օրենսդրության բացերին, որովհետեւ ժամանակին բարձրաձայնել են դրանց մասին, եւ ովքեր, եթե ոչ նրանք, պետք է ներկայացված լինեին ԱԺ-ում:
Իմ ճանաչած լրագրողները, ովքեր ընտրվեցին պատգամավոր, մի քանի անգամ մեծ արդյունավետություն ու օգտակարություն են ցույց տալու, քան տասնյակ տարիների ԱԺ-ի աթոռները զբաղեցրած մարդկանցից ոչ քչերը: Բարի երթ եւ ի գործ՝ հանուն մեր երկրի ու ժողովրդի: