Նոր Հայաստանին, նոր իշխանությանը, անձամբ Նիկոլ Փաշինյանին ու ՀՀ քաղաքացիներին լավ և մաքուր ընդդիմադիր ուժ է հարկավոր։ Այդ ուժը սկզբնական շրջանում պետք է ձևավորվի ԱԺ շենքից դուրս, խելոք և գրագետ պահաջների ու հարցերի արդյունքում։

Աշխարհի ցանկացած իշխանություն դատապարտված է անգործության, եթե չունի նորմալ ու պահանջատեր ընդդիմություն։ Իհարկե, այդ ընդդիմությունը չպետք ա լինի նախկին իշխանությունը, դա բացառված է, քանի որ այս պահին գոնե իրենք իրավունք չունեն որևէ բան պահանջելու։

Իսկ Փաշինյանին լավ ընդդիմություն հարկավոր է նրա համար, որպեսզի իր թիմի ներկայացուցիչներն իրենց կաբինետներում չփորձեն աչք կպցնել ու օրը 24 ժամ աշխատեն, որպեսզի որևէ սխալ քայլ թույլ չտան։ Սա է պետության զարգացմանը տանող կարևոր ճանապարհներից մեկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել