Քանի որ խորհրդարանի կազմն արդեն հայտնի ա, կարելի ա ասել, որ զսպումների ու հակակշիռների համակարգ ձևավորելու, խորհրդարանական ընդդիմություն ունենալու հույսերը գրեթե մեռած են։ Խորհրդարանում մեծամասնություն ստացել ա հեղափոխական «Իմ քայլը» դաշինքը, իսկ ընդդիմության դերը ստանձնելու են երկու կուսակցություններ, որոնցից մեկը զուրկ ա քաղաքական որևէ բովանդակությունից, իսկ մյուսը՝ դեմքից։ Էս պարագայում լճացման նոր փուլը ժամանակի խնդիր ա, իսկ դրան հակազդել հնարավոր ա միայն քաղաքացիական խմբերի՝ հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ ներգրավմամբ։ Հատկապես կարևորում եմ ազգային-պահպանողականների ակտիվացումն ու կոնսոլիդացումը, որովհետև, ըստ էության, ամենամեծ բացը հենց էդտեղ ա (ինչքան էլ զարմանալի թվա)։ Կարծում եմ՝ օրվա հրամայականն ա էդ բացը լրացնելն ու գոնե հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների ձևաչափով ներգրավված լինելը պրոցեսներին։ Եթե չկա խորհրդարանական ընդդիմություն, ապա արտախորհրդարանական ուժերի ճիշտ աշխատանքով հնարավոր ա իշխանություններին վերահսկելն ու «արթուն» պահելը։
Ժողովրդավարության ու իրավունքների պաշտպանության տեսանկյունից անհրաժեշտություն ա արհմիությունների գործունեության ձևի որոշակի փոփոխությունն ու նշանակության մեծացումը։ Չի կարելի հույս դնել միայն դրսից գրանտների վրա «նստած» ՀԿ-ների ու այլ կազմակերպությունների վրա։
Պետք ա ռեալ գնահատել իրավիճակը։ Հույս ունեմ՝ մասնագետները կհնչեցնեն իրենց գնահատականները։