Ստոկհոլմում կայացել է գրականության ոլորտի այլընտրանքային Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը:
Մրցանակին արժանացել է 81-ամյա ֆրանսիացի գրող Մարիզ Կոնդեն, հաղորդում է «Դաշնային լրատվական գործակալությունը»: «Մրցանակները լավ է ստանալ կարիերայի կեսին, այլ ոչ թե ավարտին»,- կատակել է Կոնդեն:
Մարիզ Կոնդեն ծնվել է Գվադելուպեում 1937թ.-ին: Նա դասավանդել է Գվինեայում, Գանայում, Սենեգալում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում, աշխատել է որպես լրագրող և գլխավորել է ստրկության հիշատակի կոմիտեն: Մրցանակը շնորհվել է գաղութատիրության դարաշրջանի, ինչպես նաև ավանդույթների և մշակութային ժառանգության խոր ուսումնասիրության համար:
Ճապոնացի գրող Հարուկի Մուրակամին հրաժարվել է այլընտրանքային «Նոբել»-ում առաջադրվել: Մուրակամին դիմել է Շվեդիայի նոր ակադեմիային և խնդրել իրեն հանել 2018թ.-ի թեկնածուների կարճ ցուցակից: Մուրակամիից և Կոնդեից բացի այստեղ ընդգրկվել են նաև անգլիացի ֆանտաստ գրող Նիլ Գեյմանը և Վիետնամում ծնված կանադացի գրող Քիմ Թխյուին:
Շվեդական ակադեմիան որոշել էր հետաձգել 2019թ. Նոբելյան մրցանակի հանձնումը՝ սկանդալի պատճառով, երբ ակադեմիայի անդամ բանաստեղծ Կատարինա Ֆրոսթենսոնի ամուսնու՝ հայտնի մշակութային գործիչ Ժան Կլոդ Առնոյի նկատմամբ 18 կին սեռական ոտնձգության մեղադրանք էր ներկայացրել: