ԿԸՀ-ն ամփոփել է դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները:

Ժամը 07:25-ի դրությամբ մշակված են բոլոր 2010 ընտրատեղամասերից ստացված տվյալները. ըստ այդմ՝ առաջին տեղում «Իմ քայլը» դաշինքն է՝ 70.43 % ձայներով: Դաշինքի օգտին քվեարկել է 884 456 ընտրող:

Ընտրողների ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն - 59 059 ընտրող կամ ընտրողների 4.70% 

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն - 8530 ընտրող կամ 0.68%

«Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն - 48 811 ընտրող կամ 3.89%

«Իմ քայլը» դաշինք - 884 456 ընտրող կամ 70.43%

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 80 024 ընտրող կամ 6.37%

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն - 6456 ընտրող կամ 0.51%

«Ազգային առաջընթաց» կուսակցություն - 4122 ընտրող կամ 0.33%

«Մենք» դաշինք - 25 174 ընտրող կամ 2.00%

«Օրինաց երկիր» կուսակցություն - 12 389 ընտրող կամ 0.99%

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն - 22 862 ընտրող կամ 1.82%

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 103 824 ընտրող կամ 8.27%

ԱԺ այս ընտրություններին մասնակցում էր թվով 11 քաղաքական ուժ` 9 կուսակցություն և 2 դաշինք: Կուսակցությունների համար անցողիկ շեմ է համարվում 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը:

ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 1,260,840 քաղաքացի կամ ընտրողների 48.63 տոկոսը, ինչը 2017 թվականի ընտրություններից շուրջ 314 000-ով պակաս է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել