Galatv.am-ը գրում է.

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կենտրոնական և մարզային ստորաբաժանումների, ինչպես նաև ստորաբաժանում չունեցող մարզեր գործուղված աշխատանքային խմբերի թեժ-գիծ հեռախոսահամարներին ժամը 20:30-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 89 ահազանգ:

Ահազանգերը վերաբերել են ոչ միայն ընտրատեղամասի մատչելիությանը և կահավորմանը, տեխնիկական սարքավորումների անսարքությանը, հաշվառման վայրից տարբերվող վայրում ընտրելու հնարավորությանը, այլ նաև գաղտնի քվեարկության իրավունքի իրացմանը, ընտրատեղամասում և դրան հարակից տարածքներում կուտակումներին, առանց նախապես ծանուցելու ընտրական տեղամասի վայրի փոփոխությանը, դեսպանատուն կամ այլ հիմնարկ ՀՀ անձնագրի հանձնման պատճառով քվեարկությանը մասնակցելու անհնարինությանը:

Պարբերաբար ահազանգեր են գրանցվել տեղամասային կենտրոններ ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող կամ քվեարկության օրը ընտրողների ցուցակում չընդգրկված անձանց ընտրական իրավունքի իրացմանը վերաբերող հարցերը:

Անհրաժեշտ բոլոր դեպքերով տրվել են լիարժեք խորհրդատվություններ: Ըստ կոնկրետ դեպքերի՝ ստացվել են պարզաբանումներ իրավասու մարմիններից, այդ թվում՝ Տարածքային ընտրական հանձնաժողովներից և Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներից:

Աշխատանքային խմբի կողմից առանձին ուսումնասիրվել և վերլուծվել են լրատվամիջոցներում Երևանի և մարզերի տեղամասերում հնարավոր իրավախախտումների վերաբերյալ տեղ գտած ավելի քան 870 հրապարակումներ:

Ողջ օրվա ընթացքում Պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում են եղել լրագրողների և դիտորդների գործունեությանն առնչվող հրապարակումները:

Ստացված հաղորդումների և արձանագրված հրապարակումների արդյունքներով անհրաժեշտ պարզաբանումների համար գրություններ կուղարկվեն իրավասու պետական մարմիններ, ներառյալ՝ Գխավոր դատախազություն և Ոստիկանություն:

Բացի այդ, դեկտեմբերի 8-ին ՀՀ գլխավոր դատախազության կողմից տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ ստացված ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով երկու կամ ավելի անձանց ընտրակաշառք առաջարկելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Հրապարակման համաձայն՝ նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա առերևույթ ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել