Galatv.am-ը գրում է.
12 օրերը չբավականացրին ոչ միայն նորմալ քարոզարշավ անցկացնելու, այլև դրա ընթացքը հետազոտելու համար, կարծում է սոցիոլոգ Կարեն Սարգսյանը: Ըստ Սարգսյանի ընտրական գործընթացների հանդեպ մարդկանց վստահությունը փոխվել է, բայց դա միայն էյֆորիայի արդյունք է.
«Մարդիկ, որ մոտավորապես բնակչության 40 տոկոսն են կազմել, ովքեր 10 հզր դրամ են վերցրել, ոչ մի տեղ չեն կորել, տարիներով վերցրել են 10 000 դրամ, հիմա քվեարկում են իշխանության օգտին: Դա դեռ ոչինչ չի նշանակում, իրենք միևնույն է, 10 000 դրամ վերցնողներն են: Դա հո մտածված, վերլուծված ընտրություն չի, դա գիտակցված ընտրություն չի, իրենք չեն հասկանում, իրենք ընտրում են իշխանությանը»,-ասում է Կարեն Սարգսյանը:
Նրա համար մշտապես զարմանալի են եղել մասնակցության ցուցանիշները, որոնք երևում էին նախորդ ընտրություններին, երբ մինչև կեսօր արդեն 30 տոկոսանոց մասնակցություն էր գրանցվում, իսկ այսօր բավականին ցածր է մասնակցության ցուցանիշը: Ինչի՞ արդյունք է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ