Armeniasputnik.am-ը գրում է.

«Լուսավոր Հայաստանի» համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն իր ընտրությունը կատարել է Հայաստանի այն ներկայի համար, որը սկսվել է և այն ապագայի, որի մասին խոսել է քարոզարշավի ընթացքում։ Այս մասին թեկնածուն հայտնեց լրագրողներին` իր ընտրությունը կատարելուց հետո։

«Այսօր հնի և նորի կռվի ավարտն է։ Ես մեր քաղաքացիներին կոչ եմ անում շատ ակտիվ գնալ և իրենց քաղաքացիական պարտքը կարատել։ Հանկարծ չկարծեք, որ ամեն ինչ ավարտված է։ Այսօր է ամեն ինչ ավարտվելու»,– ասաց նա։

Մարուքյանը հայտնեց նաև, որ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչները ընտրական տեղամասերից խախտումների վերաբերյալ մի շարք մտահոգող տեղեկություններ են ներկայացրել, որոնք իրենք փոխանցել են ոստիկանությանը։

Թե ինչ խախտումների մասին է խոսքը, Մարուքյանը չմանրամասնեց` հավելելով, որ դրանք նոր չեն, այն են, ինչ արվել է բոլոր ընտրությունների ժամանակ։

Լրագրողները Էդմոն Մարուքյանից նաև փորձեցին ճշտել` ով է հեռուստաբանավեճում Գագիկ Ծառուկյանի հիշատակած Գևորգը։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել