Գրիմ եղբայրների հերոսուհիներից մեկի՝ Ռապունցելի իրական կերպարին հայտնաբերել են Ուկրաինայում:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, Օդեսայում 33-ամյա Ալյոնա Կրավչենկոն, ով պնդում է, որ վարսերը չի կտրել հինգ տարեկանից ի վեր, խաղում է մանկական ներկայացումներում՝ մարմնավորելով Ռապունցելին:
6-ամյա զույգերի մայրը նշում է, որ սիրում է խնամել իր երկար վարսերը, սակայն նրա խնամքի գաղտնիքը դրանք հաճախակի չլվանալն է՝ ընդամենը երեք շաբաթը մեկ: Ուկրաինուհու խոսքով՝ լվանալու համար նախատեսված ապրանքները լավ չեն մազերի համար և կարող են կանգնեցնել աճը:
«Ես սիրում եմ բնական լինել, և մազերի համար լավագույնը բնական յուղերն են, որոնք պահպանում են փայլը», - ասել է Ալյոնան:
Ալյոնան սեփական բիզնեսն է վարում՝ միջոցառումներ կազմակերպելով երեխաների համար: 



Image result

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել