«Ես անընդունելի եմ համարում նման հանգամանքը, հաշվի առնելով այն, որ դեռահասային տարքիում երեխաների մոտ սեռական կողմնորոշման մասին պատկերացումը հստակ ձեւավորված չէ:
Նրա խոսքով, ուսուցչուհին նաեւ դաժանաբար ծաղրել է աշակերտներին, վիրավորել եւ անգամ ֆիզիկական բռնություն կիրառել:
«Ես այս փաստն ապացուցող ձայնագրություններ ունեմ: Դրանք բոլորը փոխանցվել են ոստիկանությանը: Նախաքննությունն արդեն ավարտվել է», - ասաց Մանուկյանը:
Նա, մասնավորապես տեղեկացրեց, որ Հովհաննիսյանը հրապարակավ խոսատցել է ծեծել բարձր դասարաների աշակերտուհիներին, դեռահասներին վիրավորական նկատողությունների միջոցով ստորացրել է (օրինակ՝ նրանց, ովքեր ավելորդ քաշ ունեին, խոստացել է նրանց փորից բռնցքամարտի տանձիկ սարքել ): Բացի այդ, հարվածելուց առաջ նա մատանու քարը հակառակ կողմով շրջել է, որպեսզի ավելի ուժեղ ցավ պատճառի:
Նա նաեւ սկսել է հնչեցնել լավ գնահատականների գները. Օրինակ՝ 8 գնահատականը ուսուցչուհին 80 հազար դրամ է գնահատել:
Հովհաննիսյանի վարքի պատճառները բժիշկ թերապեւտը բացատրում է դպրոցում լարված իրավիճակով, որի պատճառոը ներկայիս տնօրենի դեմ բողոքի ակցիաներն էին:
«Տնօրենին աջակցող եւ հակառակը՝ չաջակցող ուսուցիչների միջեւ միջանձնային պայքար է գնում եւ դրանից տուժում են երեխաները: Իմ որդու դասարանում հիմնականում աջակցում են տնօրենին եւ դասղեկին, ինչի պատճառով էլ ուսուցչուհին սկսել է նրանց վրա զայրանալ», - ասաց նա:
Ծնողների բողոքներից հետո, Հովհաննիսյանը այլեւս այդ դասարանին չի դասավանդում, սակայն շարունակում է աշխատել դպրոցում:
«Դպրոցի տնօրենի եւ ոստիկանների հետ զրույցում նա ամեն ինչ հերքում է: Մեր ցանկությունն է հասարակության ուշադրությունը հրավիրել աշակերտների դեմ հոգեբանական եւ ֆիզիկական բռնության փաստերին», - ընդգծեց նա:
Հոգեբան Տաթեւիկ Նահապաետյանն իր հերթին ասաց, որ դեռահասների վրա նման ճնշումը, ծաղրը կարող է էական հետեւանքներ ունենալ նրանց հոգեկանի վրա՝ ինքնասպանության մտքեր եւ լուրջ հոգեբանական խնդիրներ առաջացնելով:
«Դրա արդյուքնում դեռահասը կարող է պարփակվել եւ դադարել հավատալ իր ուժերին եւ իրեն», - ասաց նա:
Նյութի աղբյուր՝ https://blog.168.am/blog/189766.html?fbclid=IwAR00hio2ZaVJQyiU6RgvFv4nsyeA8fu72c5J85meWkilPCezQveXNwm2xZc
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել