Սիրելի դավթաշենցիներ, 
12 օր տևած քարոզարշավը կես ժամից կավարտվի։ Վաղը լռության օր է, իսկ մյուս օրը արդեն ընտրելու ենք նոր Ազգային Ժողով։
Մոտավորապես պատկերացնում եմ, թե այս կարճ ժամանակահատվածում քարոզչության ինչ ահռելի չափաբաժին ստացաք։
Գիտեք երևի, որպես թեկնածու չեմ մասնակցում, սակայն աջակցում եմ՝իմ համոզմամբ ամենաարժանի թեկնածուին՝ Վիգեն Սարգսյանին։
Որքան էլ ինձ ասում են, որ էյֆորիկ ֆոնը դեռ չի անցել, ես այս ընթացքում շփվելով մեծ թվով մարդկանց հետ, ավելի համոզվեցի, որ մեր հասարակության մեջ մտածող, սեփական կարծիք ունեցող, թացն ու չորը իրարից զատող մարդիկ շատ են։ Այդ մարդիկ կարողանում են բանավեճերի ու քննարկումների ընթացքում կարևորը տարբերել էժան պոպուլիզմից, կշռադատված խոսքը՝ դատարկաբանությունից ,գիտելիքը՝ տգիտությունից։ Շատերն էլ կան, որ դեռ ամբողջությամբ չեն ընկալում, թե ինչ է կատարվել, ինչ է կատարվում և ինչ է կատարվելու և չեզոքություն են պահպանում, առանց որևէ ուժին սատարելու։
Ինչ եմ խնդրում. ամսի 9-ին անպայման գնացեք ընտրության ՝ ԱՆՊԱՅՄԱՆ!!!!Ձեզանից յուրաքանչյուրի ձայնը իրոք կարևոր է, ու կարող է մեծ դեր խաղալ մեր պետության և պետականության առջև ծառացած մարտահրավերների ու սպառնալիքների չեզոքացման գործում, որոնք իրականում օրհասական են։
Այսքանը։
Ամեն ինչ լավ է լինելու, ես դրանում համոզված եմ։ Առա՛ջ հանուն մեր արժեքների և պետականության։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել