Այսօր երկրագնդի վրա կա ավելի քան 190 պետություն, որոնք հանդիսանում են ՄԱԿ-ի անդամ։ Սակայն այց երկրների ցանկը ամբողջական չէ։ Ցանկի մեջ չեն մտնում չճանաչված երկրները, որոնց կարելի է գտնել մոլորակի տարբեր անկյուններում։
Մալու Վենտույի Հանրապետություն
2008 թվականի սեպտեմբերին բեռնատարի նախկին վարորդ Սալվատորե Մելոնին և նրա հետևորդները Սարդինիայի ափերին փոքրիկ կղզին են գրավում և այն հռչակում են անկախ հանրապետություն։ Մելոնին իրեն նախագահ է հռչակում և վրանից նստավայր է պատրաստում։ 2012 թվականի ամռանը Սալվատորեն ձերբակալվում է և կղզի գրավելու փորձի համար դատապարտվում է 20 տարվա ազատազրկման։ 2017 թվականի ապրիլին նրան կրկին ձերբակալում են։ Նա հացադուլ է հայտարարում և պահանջում է իրեն քաղբանտարկյալ ճանաչել, սակայն 2 ամիս անց մահանում է։։
Լակոտայի Հանրապետություն
2007 թվականին Ազատ Լակոտայի Պատվիրակություն անվանումով 4 հոգանոց խումբը գալիս է Վաշինգտոն և հանդես է գալիս հայտարարությամբ, որտեղ նրանք ասում են, որ դուրս են գալիս իրենց նախնիների կնքած համաձայնագրից և ստեղծում են իրենց անկախ պետությունը։ Լակոտայի հանրապետությունը իր մեջ ներառում էր Հյուսիսային և Հարավային Դակոտայի, Նեբրասկայի, Վայոմինգի և Մոնտանայի տարածքները։
Քրիստիանա
Քրիստիանա ազատ քաղաքը մասամբ ինքնակառավարվող «պետություն է պետության մեջ»։ Այն գտնվում է Կոպենհագենում։Այն ստեղծվել է 1971 թվականին,երբ մի խումբ հիպպիներ գրավեցին լքված զորանոցները և այն հռչակեցին ազատ քաղաք։
Էլեորի Թագավորություն
Թագավորությունը գտնվում է Դանիային պատկանող նույնանուն կղզու վրա։ 1944 թվականին՝ Կոպենհագենի մի քանի դպրոցական ուսուցիչներ գնեցին այդ կղզին և այնտեղ ամառային ճամբար հիմնադրեցին։ Նրանք անկախություն հայտարարեցին և տարածքը իրենց թագավորությունը հռչակեցին։ Ներկայումս թագավորությունը ունի 260 բնակիչ, իսկ իշխանությունը պատկանում է միապետ Լեո 3-րդին։
Լադոնիա
Պետությունը գտնվում է Շվեյցարիայի հարավում գտնվող Կուլաբերգ արգելավայրում։ Լադոնիայի անկախությունը հռչակվել է 1996 թվականի հունիսին՝ նկարիչ Լարս Վիլկսի կողմից։ Ներկայումս այն ունի ավելի քան 20 հազար բնակիչ՝ ամբողջ աշխարհով մեկ։ Բնակիչներից ոչ մեկը չի բնակվում երկրի տարածքում։