Առօրյան ընդգրկող, բայց ոչ առօրեական տարածություն` բանաստեղծական իրականություն: Ուր վերստին հայտնվում է նաբոկովյան առակի տղան` գայլից փախչելով ու գայլի իմաստնությամբ հիացած: Ուր արաբ տղամարդը իր դստերն առանց բառերի պատմում է աշխարհի գեղեցկության մասին: Ուր հայկական պատարագի սևազգեստ հոգևորականները փոխարինվում են թռչող լորիկներով: Ուր լուսանկարչության երիտասարդ ուսուցչուհին իր աշակերտներին խոստովանում է աշխարհը փոխելու իր անկարողությունը, և դա ամոթ չէ, այլ գեղեցիկ է: Ուր Ուրսուլայի պես մեռնեղ-հառնող հերթական տատիկին ենք հանդիպում, որ մոռանում ու վերստին հորինում է աշխարհը: Ուր Ուլիսին փրկած և հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի խնկարկած Նավզիկեն ոչ թե աստվածներից առաքված փրկիչ է, այլ պարզապես` կին: Ուր փոքրիկ մկնիկը իր տիրուհու համար բացում է աշխարհի գեղեցկությունները: Ուր… Ուր… Ուր…
Նյութի աղբյուր՝ http://granish.org/book-of-gratitude/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել