Forbs ամսագրի համաձայն՝ 2018 թվականի ամենաազդեցիկ կինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է։

Գերմանիայի կանցլերը 8 տարի շարունակ զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Մեծ Բրիտանիայի վարչապես Թերեզա Մեյը, իսկ երրորդը՝ Համաշխարհային արժութային հիմնադրամի ղեկավար Քրիսթին Լագարդը։

Առաջատարների հինգյակը փակում են General Motors-ի ղեկավար Մերի Բարրան և Fidelity Investments կազմակերպության նախագահ Էբիգեյլ Ջոնսոնը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել