Էրիխ Գութքինդին հղված Ալբեթ Էյնշտեյնի նամակը՝ կրոնական հարցերի շուրջ, աճուրդում վաճառվել է 2.8 մլն դոլարով: Այս մասին ասվում է Christie’s աճուրդի տան մամուլի հաղորդագրությունում:

Փաստաթղթի նախնական արժեքը 1–1.5 մլն դոլար է: Այն գիտնականի պատասխանն է Գութքինդի «Կյանքի ընտրություն. ըմբոստացման աստվածաշնչյան կոչ» գրքին: Նշվում է, որ նամակում շարադրված են Էյնշտեյնի կրոնական և փիլիսոփայական հայացքները:

Նամակում Էյնշտեյնն Աստվածաշունչն անվանել է «հարգված, սակայն այնուամենայնիվ բավականին պարզ մարդկանց ժողով»:

«Ոչ մի մեկնաբանություն ինձ համար չի կարող այդ հարցում որևէ բան փոխել»,- ասվում է փաստաթղթում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել