Քիմ Քարդաշյանը և նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, այցելել են Նյու Յորքի Բրոդվեյում անցկացվող The Cher Show-ն։

Նրանց բուռն քննադատության են ենթարկել պահվածքի և տեսքի համար։ Քանյեին քննադատել են, որ նա ողջ ընթացքում նստել է՝ հեռախոսի մեջ խորացած։ Դերասաններից մեկը՝ Ջարոդ Սպեկտորը, նույնիսկ նրան է դիմել Twitter-ով․ «Էյ, Քանյե Ուեսթ, ինչ լավ է, որ դուք այստեղ եք։ Եթե կտրվես քո հեռախոսից, կտեսնես, որ մենք այստեղ շոու ենք անում։ Այսօր պրեմիերա է, և մեզ համար դա, ինչպես ասեմ, կարևոր է։ Շատ շնորհակալ ենք»։

Daily Mail-ը գրում է, որ Ուեսթը ներողություն է խնդրել էթիկայի կանոնները խախտելու համար։

Ինչ վերաբերում է Քիմին, նա հագել էր Versace զգեստ՝ մեջքի վրա մեծ բացվածքով։ Առջևի հատվածում կտորը չէր բավականացնում կուրծքը ծածկելու համար։ Նա ստիպված էր մերթընդմերթ ներս խցկել դուրս եկող կուրծքը։Image resultImage result

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել