Ինչ թեմայով ասես, դեբատներ կազմակերպվեցին՝ բացի մի թեմայից, որի ոլորտի ստեղծված արդյունքը ՀՀ ՀՆԱ֊ի մոտ 22%-ն է կազմում, որը ցանկացած երկրի կարևորագույն բաղադրիչներից մեկն է, որն ազգային անվտանգության խնդիր է լուծում, որն ամբողջ ազգին ապահովում է պարենով, որի զարգացման համար հսկա չօգտագործվող պոտենցիալ ունենք, որի մեջ ներառված է ՀՀ բնակչության առնվազն 1/3-ը, որի շնորհիվ հնարավոր է ահագին կրճատել հիվանդությունների ու մահացությունների ցուցանիշը, որի միջոցով կարող ես ճանաչելի դառնալ ողջ աշխարհով։ Խոսքս գյուղատնտեսության մասին է։
Չեմ հասկանում՝ ոչ ոք չի՞ ուզում խոսել այս թեմայով, ո՞նց է պատկերացնում զարգացումը, ի՞նչ ուղղությամբ, ի՞նչ եղանակով, գուցե ուզում է ՀՀ-ն դիտել որպես օրգանիկ գյուղատնտեսական երկիր, մյուսը մեր երկրում ԳՁՕ-ն է համարում հեռանկարային։ Կամ անասնապահության մեջ ի՞նչ համամասնությամբ պիտի զարգանան ոչխարաբուծությունը, տավարաբուծությունը, խոզը հեռանկարայի՞ն է, թե՞ չէ, թռչնաբուծությունն ինչպե՞ս կարելի է զարգացնել։
Այս կարևորագույն ոլորտի մասին ձայն չկա, քար լռություն է։
Հարգելի կուսակցականներ գյուղատնտեսությունից խոսելը հետամնացության չէ, այլ խիստ անհրաժեշտություն։ Խոսե՛ք այդ ոլորտից, քննարկե՛ք, հասկանանք՝ ինչ է լինելու, ոնց։ Լրիվ վակուումային վիճակում ենք հայտնվել։
ՀԳ. Այս ոլորտի լավը գիտե՞ք՝ որն է, որ այս ոլորտի բոլոր շատ թե քիչ կոմպետենտ մարդիկ ճանաչում են իրար, ու ի տարբերություն մյուս ոլորտների՝ բոլորը միմյանց նկատմամբ շատ հարգալից են, օգնելու պատրաստակամ ու խիստ բարյացակամ։