Մի կողմից գայթակղվում եմ, երբ վերջին օրերին ՖԲ-ում տեսնում եմ բորբոքված ու էմոցիոնալ գրառումներ քաղաքական ուժերի միջև բանավեճերի մասին, թե ով ում պատերով տվեց կամ փռեց ասֆալտին, մյուս կողմից՝ նախանձում եմ ինձ, որ մինչև կեսգիշեր աշխատանքային ու այլ զբաղվածությունները ապահովագրում են աչքերս, ականջներս, սիրտս ու հոգիս և վերջապես՝ պոչկեքս։ Միայն էն եմ հասկանում, որ դեռ «Իմ քայլն» ու ՀՀԿ-ն են բանավիճում, ինչը չի կարող ապագայի մասին քննարկում լինել, որովհետև ապագայի մասին լավ թե վատ, խելոք թե բաժակաճառով, կարող են իրար հետ խոսել մյուս 10 ուժերը՝ բացի իշխանությունը հանձնող ուժից։ Դա աքսիոմատիկ ճշմարտություն է, ու աշխարհում չկա/չի կարող լինել այլ դեպք։ Այդ ուժին մի բան է օբյեկտիվորեն մնում՝ ասել, որ իրենից հետո եկողներն իրենից լավը չեն, ավելի վատն են, ու մեկ էլ՝ հարամել իրենցից հետո եկողի լեգիտիմությումը։
2008-ին Ռոբերտ Քոչարյանի կողմից իշխանությունը Սերժ Սարգսյանին փոխանցելու ձևն էլ՝ երկրորդ նպատակի ապացույց, ինչի մասին ՀՀԿ-ից մեծ ու փոքր գիտեին ու երբեք մասնավոր զրույցներում դա չէին թաքցնում...