PanArmenian.net-ը գրում է.
ԱՄՆ խոշորագույն նավթային ընկերությունը՝ Exxon Mobil-ը, պատրաստվում է լքել Ադրբեջանը: Այդ մասին հայտնել է Reuters-ը նավթային ոլորտում սեփական աղբյուրների վրա հղումով:
Ըստ տեղեկատվության, խոսքը միջազգային կոնսորցիումի կազմից Exxon Mobil-ի դուրս գալու մասին է, որը շահագործում է նավթի հանքերը Ազերի-Չիրագ-Գյունեշլի տարածքում, հայտնում է Haqqin.az-ը:
Ընկերությունը մտադիր է վերանայել իր գործողությունները: Exxon Mobil-ը ցանկանում է վաճառել իր 6,8% բաժնեմասը «Դարի պայմանագրում» և 2 մլրդ դոլար ստանալ դրա դիմաց:
Միևնույն ժամանակ ընկերության մամուլի քարտուղար Ջուլիա Քինգը հրաժարվել է հարցը մեկնաբանելուց: «Մենք չենք մեկնաբանում տարբեր լուրեր»,-ասել է նա:
Նյութի աղբյուր՝ http://panarmenian.net/m/arm/news/263067
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել