Armenpress.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիան կարող Է միակողմանի կարգով հետ կանչել Եվրամիության կազմից թագավորության դուրս գալու ծանուցումը, քանի դեռ կողմերը պաշտոնապես «ապահարզանի» համաձայնագիր չեն կնքել:

Դեկտեմբերի 4-ին այս պարզաբանումն Է տվել Եվրոպայի արդարադատության դատարանի գլխավոր փաստաբան Կամպոս Սանչես Բորդոնան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«(Եվրամիությունից դուրս գալու իրավունքի մասին Լիսաբոնի պայմանագրի) 50-րդ հոդվածը թույլ Է տալիս միակողմանի կարգով հետ կանչել Եվրամիությունից դուրս գալու մասին ծանուցումը: Այդ հնարավորությունը պահպանվում Է այնքան ժամանակ, քանի դեռ պաշտոնապես կնքված չԷ դուրս գալու համաձայնագիրը»,- ասված Է ԵՄ-ի դատարանի փաստաբանի հայտարարության մեջ՝ ի պատախան այս հարցը պարզաբանելու պահանջով՝ եվրապատգամավորների եւ մի շարք դատարանների, մասնավորապես, Շոտլանդիայի տրիբունալի հարցման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել