Ականջներդ կտրեք, դրեք քամակներիդ։

Իհարկե, ինչպես կարելի է մեր թիմն ու ձեր թիմն իրար հետ համեմատել: Ինչպե՞ս կարելի է համեմատել Կարաբինային ընդունող կրթության նախարարին եւ ազգային երգ ու պար առարկան դպրոց մտցնող Արմեն Աշոտյանին, ինչպե՞ս կարելի է մարիխուանա քարոզողին համեմատել ազգային արժեքներ քարոզող ներկայացուցիչների հետ, ինչպե՞ս կարելի է սելֆիի ձողը համեմատել կայացած գործիչների հետ, ովքեր տարբեր երկրներում ցեղասպանություն են ընդունել: Քո արձագանքը ցույց տվեց, որ դուք 7 ամսվա մեջ ոչինչ չեք արել: Քանիցս իրավացի էր Շարմազանովը, որ Նիկոլը մի շաբաթ գրիպ ընկնի, դուք կորած եք, սակայն այս ընթացքը ցույց տվեց, որ եթե Նիկոլը մի ժամ էլ գրիպ ընկնի, ձեր թիմը կկորի: Հեռուստաբանավեճը քեզ հերիք չէր, որ հասկանայիր՝ Էդուարդ Շարմազանովի հետ մեյդան չպիտի ընկնես: Նժդեհի խոսքը կենաց ասողը ոչ միայն կրթության նախարար կոչվելու իրավունք չունի, այլ պետք է ձենը կտրի: 

Մաթեւոսյանը ճիշտ էր ասում՝ մարդուն ու անասունին հիշողությունն ա տարբերում, հիշողություն եթե չունես, ապա հիշեցնեմ, որ Շարմազանովը եզակի գործիչ է եղել համամասնական ցուցակում, որ մասնակցել է քարոզարշավին եւ Լոռու մարզում 2-3 մեծ միջոցառում կազմակերպել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել