Armenpress.am-ը գրում է.

Բրիտանական լավագույն անկախ ֆիլմի համար Award for Best British Independent Film (BIFA) ամենամյա մրցանակը ու եւս ինը պարգեւ ստացել Է «Ֆավորիտուհին» տրագիկոմեդիան: Հաղթողների ցուցակը հրապարակված Է մրցանակի կայքում:

Ռեժիսոր Յորգոս Լանտիմոսի («Ժանիք», «Լոբստեր») կինոնկարն արժանացել Է ռեկորդային տասը պարգեւի: Այսպես, Օլիվիա Կոլմանը մրցանակ Է ստացել կնոջ լավագույն դերի համար, իսկ Ռեյչել Վայսը ճանաչվել Է երկրորդ պլանի լավագույն դերասանուհի: Բացի այդ, ֆիլմը մրցանակ Է ստացել լավագույն սցենարի եւ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար: «Ֆավորիտուհու» գործողությունները ծավալվում են 18-րդ դարի սկզբին Ֆրանսիայի դեմ Անգլիայի պատերազմի ժամանակ: Ֆիլմում նկարահանվել են Օլիվիա Կոլմանը, Ռեյչել Վայսը, Էմմա Դեվսը, Ֆեյ Դեյվնեյը, Էմմա Սթոունը: BIFA մրցանակը անկախ բրիտանական ֆիլմի ստեղծման գործում ձեռքբերումների համար շնորհվում Է 1998 թվականից Մեծ Բրիտանիայում անցկացվող ամենամյա արարողության ժամանակ: Համարվում Է, որ դա ամենահեղինակավոր մրցանակն Է անկախ բրիտանական կինեմատոգրաֆի բնագավառում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել