Ձմռան առաջին երկու օրն առանձնացավ իր գլխապտույտ երեկոներով։ Դեկտեմբերի 1-ին և 2-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ Արամի և Գարիկի մասնակցությամբ «Սպասված երեկոն»։ Աստղային համերգին մասնակցում էին նաև Ռաֆայել Երանոսյանը, Անդրանիկ Հարությունյանը, Սոնան, Սոնա Ռուբենյանը, Սոֆի Մխեյանը և Գևորգ Մարտիրոսյանը։ Արամն ու Գարիկը ոչ միայն հանդիսավարի դերում էին և հետաքրքիր կատակներով ու պատմություններով համեմում էին երեկոն, այլև անձամբ մի քանի երգ կատարեցին։ Ռիթմիկ երաժշտությունը ստիպեց, որ հանդիսատեսը լիցքաթափվի ու դրական էմոցիաներ ստանա։ Համերգի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար առաջարկում ենք դիտել BlogNews.am-ի ֆոտոշարքը։

_H2A4594 copy_H2A4615 copy_H2A4624 copy_H2A4626 copy_H2A4629 copy_H2A4647 copy_H2A4661 copy_H2A4669 copy_H2A4680 copy_H2A4690 copy_H2A4704 copy_H2A4710 copy_H2A4715 copy_H2A4721 copy_H2A4735 copy_H2A4736 copy_H2A4738 copy_H2A4756 copy_H2A4569 copy_H2A4577 copy_H2A4586 copy_H2A4632 copy_H2A4634 copy_H2A4635 copy_H2A4641 copy

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել