Իրոք տարօրինակ է: Երկրում տեղի է ունեցել աննախադեպ կոռուպցիոն սկանդալ: Որքան էլ Հայաստանում մշտապես խոսվել է բարձրաստիճան պաշտոնյաների փչացածության մասին (իսկ կոռուպցիա բառացիորեն նշանակում է ոչ այլ ինչ, քան փչացածություն), բայց կարծես չեմ հիշում, որպեսզի որեւէ մեկը նրանցից այդքան անհերքելի կերպով բռնվեր, ինչպես մեր հարգարժան վարչապետը: Բայց արի ու տես, որ այս թեման սպասվածից շատ ավելի թույլ արձագանք է գտնում ե՛ւ մամուլում (այն նույն մամուլում, որտեղ օրական 24 ժամ սիրում են դատապարտել կոռուպցիան), ե՛ւ Ֆեյսբուքի թոփ ստատուսներ գրողների էջերում: Գուցե ասեք, որ կան առարկայական պատճառներ: Գուցե: Բայց ամեն դեպքում տարօրինակ է մնում այս կրավորականությունը, այն դեպքում, երբ տասնապատիկ ավելի պակաս կարեւոր թեմաների շուրջ փոթորիկներ են լինում մամուլում եւ ֆեյսում: Ընդ որում, ֆեյսբուքյան առաջատարները միշտ զարմանալիորեն համաժամանակյա կերպով՝ սինխրոն գործում են մամուլի առաջատարների հետ՝ նույն թեմաները, նույն շեշտադրումները, նույն պաթոսը: Նույնը, թվում է թե, այս թեմայի շուրջ է, միայն թե մինուս նշանով՝ աղմուկ չկա: Միգուցե որովհետեւ սա եզակի իրոք շոշափելի եւ կոնկրետ թեմաների՞ց է, այլ ոչ թե գյալաջու առիթ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10201262136659704
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել